Կիպրոս

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 18-ին:

2015թ. հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգիոս Կասուլիդիսը /նստավայր՝ Մոսկվա/ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

2007թ. հուլիսի 18-ին Արմեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության պատվավոր հյուպատոս:

Այցեր

Կիպրոս

1995թ. ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան
1999թ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2003թ. ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան
2004թ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2006թ. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2011թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան (պետական այց)
2011թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան (աշխատանքային այց)
2012թ. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2015թ. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան
2016թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստան

1998թ. Կիպրոսի ԱԳ նախարար Ի. Կասուլիդես
2001թ. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ս. Կիպրիանուի
2004թ. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դ. Խրիստոֆիաս
2008թ. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մ. Գարոյանի
2009թ. Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս
2012թ. Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիս
2014թ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու
2015թ. Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիս (Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ)
2015թ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու (Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ)

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Ստորագրվել է 1992թ. մարտի 18-ին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև միջազգային տրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1994թ. մայիսի 27-ին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առևտրային համագործակցության: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի վերացման մասին: Ստորագրվել է 1997թ. հունվարի 27-ին և 1997թ-ի մարտի 13-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: տորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ստորագրվել է 2002թ. փետրվարի 21-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2004թ. հուլիսի 5-ին:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի և Կիպրոսի Կենտրոնական Բանկի միջև բանկային վերահսկողության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. ապրիլի 13-ին:
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թվականների համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև` կազմակերպված և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2009թ հուլիսի 7-ին
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համար հայ-կիպրական միջկառավարական համատեղ հանձնախմբի մասին: Ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 30-ին
  • Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի իրագործման նպատակով Համատեղ Գործողությունների Ծրագրի վերաբերյալ: Ստորագրվել է հունվարի 17-ին, 2011թ. Նիկոսիայում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում:
  • Գործնական ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին:
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին:
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազության միջև Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է 2013թ. հուլիսի 1-ին:

Տնտեսական համագործակցություն

Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրաշրջանառությունը /հազար ԱՄՆ դոլար/

Արտահանում Ներմուծում(ըստ ծագման երկրի)
2011թ. 3438.2 1658.3
2012թ. 8155.9 2303.2
2013թ. 15.3 1628.5
2014թ. 172.5 1842.9
2015թ. 1.0 1190.6
2016թ.
(հունվար-ապրիլ)
3.3 257.0

Արտահանվող հիմնական ապրանքներ

Հայաստանից Կիպրոս արտահանման հիմնական ապրանքախմբերն են` գրքեր, լրագրեր, տպագրական արտադրանք, ալյումին և այլն:

Ներմուծվող հիմնական ապրանքներ

Կիպրոսից Հայաստան ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, սննդային ճարպեր, մեղրամոմ, թուղթ, ստվարաթուղթ և այլն:

Տեղեկանք Կիպրոսի Հանրապետության տարածք մուտք գործելու և երկրից հեռանալու օրինական անցակետերի մասին Կիպրոսի Հանրապետության կառավարության դիրքորոշման վերաբերյալ:

Թարմացված է 28.09.2016թ. – http://www.mfa.am/hy/country-by-country/cy/

Նախագահ՝ http://anastasiades.topcyprus.net/

ԱԳՆ՝ http://www.mfa.gov.cy/mfa/mfa2016.nsf/index_en/index_en?OpenDocument

Խորհրդարան՝ http://disy.org.cy/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *