Իսրայել

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին:

1993-2007թթ. Վրաստանում Իսրայելի դեսպանները հավատարմագրվել են նաեւ Հայաստանում:

2007-ից Հայաստանում Իսրայելի դեսպանների նստավայրը Երուսաղեմն է:

2010թ. հոկտեմբերին Հայաստանում Իսրայելի դեսպան է նշանակվել Շմուել Մեիրոմը: 1996թ. Հայաստանը Ցոլակ Մոմջյանին նշանակել է պատվո հյուպատոս Երուսաղեմում:

2011թթ. Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե)

Այցեր

Իսրայել

1994թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Վահան Փափազյան (աշխ.)
1995թ. փետրվար Նախագահ Լեւ ոն Տեր Պետրոսյան (աշխ.)
1998թ. հոկտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (աշխ.)
2000թ. հունվար Նախագահ Ռոբերտ Քոչարյան (աշխ.)

Ստորագրված փաստաթղթեր

Համաձայնագրեր

  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ մշակույթի գիտության եւ կրթության բնագավառներում համագործակցության վերաբերյալ», դեկտեմբեր 1994թ.
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկության բնագավառում համագործակցության մասին», հոկտեմբեր 1998թ.
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին», հունվար 2000թ.
  • «ՀՀ Կառավարության եւ Իսրայելի Պետության Կառավարության միջեւ մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին», դեկտեմբեր 2014թ.

Արձանագրություններ

  • Արձանագրություն «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարարության միջեւ խորհրդակցություն անցկացնելու մասին», դեկտեմբեր 1994թ.

Հուշագրեր

  • Մտադրությունների հուշագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ», դեկտեմբեր 1994թ.

Այլ

  • Ծրագիր «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Իսրայելի Պետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկության բնագավառում համագործակցության մասին», հունվար 2000թ.

Առեւտրատնտեսական կապեր

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

արտահանում ներմուծում
2014թ. 3615.8 35854.0

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

բնական եւ արհեստական մարգարիտներ

քարեր

ժամացույցներ

ալյումին

դեղեր եւ դեղամիջոցներ

 

Թարմացված է առ 06.02.2015թ.

 

Վարչապետ՝ http://www.netanyahu.org.il/

ԱԳՆ՝ http://mfa.gov.il/MFARUS/Pages/Israel_MFA_Russian.aspx

Քնեսեթ՝ https://knesset.gov.il/main/ru/home.asp

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *