Չինաստան

Ընդհանուր տեղեկություններ

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 6-ին:

1992 թվականից Երևանում գործում է ՉԺՀ առևտրա-տնտեսական ներկայացուցչությունը:

1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

2016 թվականից ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է Սերգեյ Մանասարյանը:

1992թ. հուլիսին Երևանում բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը:

2014 թվականից ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն է Թիեն Ըրլոնգը:

Այցեր

Չինաստան

1992թ. հուլիս Փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանի պաշտոնական այց
1996թ. մայիս Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պետական այց
1996թ. դեկտեմբեր ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի պաշտոնական այց
1999թ.  սեպտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պաշտոնական այց
2000թ. դեկտեմբեր Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատանքային այց
2001թ. փետրվար ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պաշտոնական այց
2004թ. սեպտեմբեր Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այց
2005թ. հունիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի աշխատանքային այց
2008թ. դեկտեմբեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այց
2009թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց
2010թ. մայիսի Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այց
2010թ. սեպտեմբերի Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այց
2011թ. օգոստոսի Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի այց
2013թ. հուլիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2013թ. սեպտեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2015թ. մարտ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այց
2015թ. սեպտեմբեր Վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այց
2016թ. ապրիլ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այց

Հայաստան

1996թ. ապրիլ ՉԺՀ Պետխորհրդի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ցիան Ցիչենի պաշտոնական այց
2003թ. սեպտեմբեր Չինաստանի Կոմունիստական Կուսակցության  Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական Կոմիտեի անդամ Լուո Գանի այց
2004թ. հոկտեմբերի ՉԺՀ ԱԳ նախարար Լի Ջաոսինի պաշտոնական այց
2011թ. փետրվարի ՉԺՀ ԱԳ նախարար Յան Ձիեչիի այց
2011թ. ապրիլի Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի պաշտոնական այց
2015թ. հունիս ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ԺՆՀԺ) Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Չեն Չանջիի պաշտոնական այց
2015թ. մայիս ՉԺՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հնաձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի պաշտոնական այց
2016թ. հունիս ՉԺՀ Պետխորհրդի առաջին փոխվարչապետ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Ճան Գաոլիի պաշտոնական այց

Ստորագրված փաստաթղթեր

Համաձայնագրեր

  • Առևտրատնտեսական համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև – Հունվարի 9, 1992թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին – Հուլիսի 4, 1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և տուրիզմի բնագավառներում համագործակցության վերաբերյալ – Հուլիսի 4, 1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ – Հուլիսի 4, 1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Չինաստանից Հայաստան ապրանքների ներկրման համար պետական վարկի մասին – Հուլիսի 4, 1992թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարարության միջև` առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ – Օգոստոսի 26, 1993թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ – Մայիս, 1996թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելուվերաբերյալ – Մայիսի 5, 1996թ., Պեկին
  • Բանկային Համագործակցության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև – Ապրիլ, 1996թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինական Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ռազմա-արդյունաբերական և տեխնիկական համագործակցության մասին – Մայիսի 28, 1997թ.
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի և տեխնիկական վերահսկողության պետական բյուրոյի միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին – Սեպտեմբերի 15, 1998թ., Ժնև
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին – Ապրիլի 19, 1999թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին – Սեպտեմբերի 9, 1999թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին – Դեկտեմբեր, 2000թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի պետական գլխավոր վարչության միջև սպորտային համագործակցության մասին – Հոկտեմբերի 17, 2002թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին – Սեպտեմբերի 27, 2004թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին – Հունիսի 13, 2005թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին – Սեպտեմբերի 26, 2005թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցությանմասին – Դեկտեմբերի 28, 2007թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին – Հունիսի 24, 2009թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին – Սեպտեմբերի 11, 2009թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին – Հունիսի 2, 2010թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին – Ապրիլի 12, 2011թ., Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին – Սեպտեմբերի 10, 2013թ. , Դալիան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին – Սեպտեմբերի 10, 2013թ., Դալիան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև բանկային ոլորտում համագործակցության մասին – մարտի 27, 2014թ., Պեկին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին – դեկտեմբերի 23, 2014թ., Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին», 25.03.2015թ., Պեկին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին», 25.03.2015թ., Պեկին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին», 25.03.2015թ., Պեկին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին», 25.03.2015թ., Պեկին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին»,25.03.2015թ., Պեկին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին»,25.03.2015թ., Պեկին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին»,25.03.2015թ., Պեկին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին», 25.03.2015թ.
  • «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, 25.03.2015թ.
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին», 6.06.2016թ., Երևան

Արձանագրություններ

  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կոնսուլտացիաների մասին – Հուլիսի 4, 1992թ., Պեկին
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանական գիտության, տեխնիկայի և արդյունաբերության Կոմիտեի միջև կոնվերսիայի բնագավառում համագործակցության մասին – Հոկտեմբերի 21, 1997թ.
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև Հյուպատոսական Կոնվենցիայի վավերագրերի փոխանակման վերաբերյալ – Հոկտեմբերի 29, 1997թ.
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին – Նոյեմբերի 14, 2011թ.
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդարկցությունների մասին – Հուլիսի 25, 2013թ.

Հուշագրեր

  • Հուշագիր ՉԺՀ Ձիանսու նահանգի առևտրատնտեսական կառավարական պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի մասին – Սեպտեմբերի 2, 1998թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերից պաշտպանության հարցերով վարչության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին – Սեպտեմբերի 27, 2004թ., Պեկին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության միջև համագործակցությանմասին- Ապրիլի 12, 2011թ.
  • Հուշագիր հայկական «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև համագործակցության մասին – Ապրիլի 12, 2011թ.
  • Հուշագիր համագործակցության մասին Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև -Հուլիսի 29,2011թ.
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ -Նոյեմբերի 14, 2011թ.
  • Փոխըմռբնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Չինաստանի արտաքին հարաաբերությունների համալսարանի միջև համագործակցության վերաբերյալ – Հուլիսի 25, 2013թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների նվազեցման և աղետների դեպքում օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության մասին – Սեպտեմբերի 10, 2013թ.
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ Հայաստան խմբային ճանապարհորդության դյուրացման մասին – Օգոստոսի 26, 2014թ.
  • Հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին, 6.06.2016թ., Երևան
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ, 14.06.2016թ.

Այլ

  • Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստաման մասին – Ապրիլի 6, 1992թ., Երևան
  • Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև – Դեկտեմբերի 26, 1993թ., Երևան
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության 1997-1998թթ. մշակութային համագործակցության մասին – Մայիսի 5, 1996թ., Պեկին
  • Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների սկզբունքների վերաբերյալ – Մայիսի 5, 1996թ., Պեկին
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 1999-2000թթ. համար մշակույթի բնագավառում համագործակցության մասին – Սեպտեմբեր, 1998թ., Երևան
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2003-2004թթ. մշակութային համագործակցության մասին – Ապրիլի 30, 2002թ., Երևան
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև – Սեպտեմբեր, 2004թ.
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2005-2007թթ. մշակութային համագործակցության մասին – Սեպտեմբերի 27, 2004թ., Պեկին
  • Ծրագիր 2012-2013թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության – Հունիսի 11,2012թ.
  • Համատեղ Հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության և հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին, 25.03.2015թ., Պեկին
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2019թթ. մշակութային համագործակցության մասին, 10.06.2016թ., Երևան

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները (մլն. ԱՄՆ դոլար)

արտահանում ներմուծում
(ըստ ապրանքի ծագման երկրի հատկանիշի)
2012թ. 31.2 400.4
2013թ. 68.8 385.9
2014թ. 170.9 417.5
2015թ. 165.3 316.0

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը:

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:

Թարմացված է 30.09.2016թ. – http://www.mfa.am/hy/country-by-country/cn/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *