5-րդ զորամիավորումը 20 տարեկան է

եպտեմբերի 1-ին մեծ հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կազմավորման 20-րդ տարեդարձը:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «5-րդ զորամիավորումն արդեն քսան տարեկան է։ Իհարկե,  երիտասարդի տարիք է, սակայն այդ տարիների հետևում բազմաթիվ մարդկանց ու անհատների տքնաջան աշխատանք է, ձեռքբերումների ու բացթողումների շրջաններ, սակայն, բոլոր դեպքերում, արդյունքը փայլուն է, քանզի մենք ունենք կայացած, մարտունակ ու ցանկացած մարտական առաջադրանքի լուծմանը պատրաստ զորամիավորում»:

Զորամիավորումը կազմավորվել է 1998թ. օգոստոսի 28-ին:

Քսան տարիների ընթացքում զորամիավորումում գրանցվել են բազմաթիվ ձեռքբերումներ՝ մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության և այլ բնագավառներում:

5-րդ զորամիավորումում բարձր հիմքերի վրա է հայրենասիրական և հոգևոր դաստիարակությունը: Զորամասերում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ բանակ-հասարակություն կապերի ամրապնդման նպատակով:  «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում կազմակերպվում են սփյուռքահայ երիտասարդների այցելություններ զորամասեր, ինչպես նաև տարբեր խմբերի հետ ուսումնական կարճատև պարապմունքներ, որոնք կարևոր են հայոց պահեստազորի մշտական պատրաստականության ուղղությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *