Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր նախկին աշակերտներին. դասախոսություն՝ թիվ 54 դպրոցում

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը այսօր այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց, որտեղ 7 տարի դասավանդել է Հայոց և Համաշխարհային պատմություն առարկաները:
Այս անգամ նախարարը Երևանի թիվ 54 դպրոցում էր՝ ոչ թե որպես ուսուցիչ, այլ դասավանդող հյուր:

Այցի նպատակը նախկին աշակերտներին հանդիպելը, ներկա անելիքները քննարկելն ու ապագա ծրագրերի մասին խոսելն էր։ «Գիտեք՝ որքան եմ կարևորում ուսման նկատմամբ հարգանք, ձգտում ունեցող պատանու, երեխայի դերը: Ձեր ուսերին է ընկած լինելու վաղվա Հայաստանի կերտման առաքելությունը, ըստ էության, նաև այսօրվա Հայաստանի»,- ասել է նախարարը և պետական կառավարման համակարգի մասին դասախոսություն-զրույց ունեցել իր աշակերտների հետ։

Պետական համակարգում երիտասարդների դերից մինչև նախկին աշակերտների մասնագիտական կողմնորոշում. նախարարը անուն առ անուն հետաքրքրվել է աշակերտներից՝ իրենց մասնագիտական հետաքրքրությունների մասին։ Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն, իրենց հերթին, հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախկին ուսուցչին:

Դպրոցի աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելուց հետո նախարարը հանդիպել և զրուցել է նաև նախկին գործընկերների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *